2127 դիտում
19:34 30-06-2019
Մինսկ-2019․ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց օղակներ վարժությունում
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրն անցկացվում են սպորտային մարմնամարզության առաձին վարժությունների եզրափակիչները։
Վահագն Դավթյանը մասնակցեց օղակներ վարժության եզրափակիչին և գրանցելով 14.766 արդյունքը՝ դարձավ արծաթե մեդալակիր։
Հիշեցնենք, որ Դավթյանն այս տարի Եվրոպայի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր։
Օղակներ վարժությունում չեմպիոն դարձավ Իտալիայի ներկայացուցիչ Մարկո Լոդադիոն (14.800), իսկ բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.733)։
Այս վարժության որակավորման փուլը Վահագն Դավթյանը հաղթահարել էր 14․500 արդյունքով։
Նմանատիպ նյութեր
3722 դիտում
17:43 10-11-2018
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2191 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2845 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2371 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում