6076 դիտում
21:00 30-06-2019
Գևորգ Դանիելյան. Կադրային ջարդը դիտարկվեց իբրև հարմար առիթ՝ ինձ «վեթինգի» ենթարկելու համար. Aravot.am
«Ինքս ներքուստ չեմ հարգել հլու-հնազանդ իմ ենթականերին, որոնք պատրաստ են եղել իմ բոլոր սխալներն արդարացնել ակնհայտ էժանագին հնարքներով և երբևէ չբարձրաձայնել դրանց մասին: Այդպիսիք վտանգավոր են, պետականաշինության նժարը կարող է կշիռ ունենալ միայն սեփական դեմք ունեցող մարդկանց շնորհիվ, ինձ մասամբ դա հաջողվել է»,- «Հայտնի մարդկանց առաջին քայլերը» շարքի շրջանակում պատմեց արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, հայտնում է [url=https://www.aravot.am/2019/06/29/1052999/?fbclid=IwAR0ZbHiJ5Me45CtS2pylihKfpd7Y-u2Qo8QBzYV_e_4SCcRRSLq8R7WTTro]Aravot.am[/url]-ը:
«Ճակատագրի բերումով իմ կարիերայի սկզբնական հատվածում բոլոր գլխավոր դատախազներն ինձ դեռ ֆակուլտետից էին ճանաչում ու բարձր գնահատում: Երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանը նշանակեց ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ, նրան փոխարինող դարձյալ երջանկահիշատակ Արտավազդ Գևորգյանը նշանակեց Հրազդանի միջշրջանային դատախազ: Իմ կեցվածքը ՀՀՇ-ական իշխանությունների քիմքին այնքան էլ հաճո չէր, ուստի դեռ 1996 թ. կադրային ջարդը դիտարկվեց իբրև հարմար առիթ՝ ինձ «վեթինգի» ենթարկելու համար, արդյունքում «համեստ» պաշտոնի անցա դատախազության համակարգում, բայց արդեն երկու-երեք տարի անց նշանակվեցի վարչության պետ, ապա՝ գլխավոր դատախազի տեղակալ»:
Այն հարցին, թե ի՞նչ է սովորել պաշտոնավարման տարիներին, Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. «Ոչ միայն սովորել եմ, այլև սովորեցրել, որ ոչ մի դեպքում չի կարելի պաշտոնը գերնպատակ դիտարկել, չի կարելի համազգեստի պատիվը խեղաթյուրել կեղծ արժեքներով և հակադրվել մյուս պետական ծառայություններին, քաղաքացիական հասարակությանը:
Առնվազն անտանելի էր, երբ անկախության սկզբնական տարիներին, Վանո Սիրադեղյանի գործոնը հաշվի առնելով, միլիցիայի որոշ պատեհապաշտներ սեղանի շուրջ ոչ սթափ վիճակում՝ շեֆին նվիրվածության սուտի երդումներ էին տալիս, իրենց պատկերացնում իբր ողջ իրավապահ համակարգի առանցքը, իրականում խաթարելով նույն այդ համակարգի էությունը: Ինքս եղել եմ աշխատավորի ընտանիքից, ուստի մշտապես մեծագույն հարգանք եմ ունեցել աշխատավոր մարդու նկատմամբ և երբեք գլուխս չեմ կորցրել էժանագին քծնանքով: Իմ երեխաները մեծացել են առողջ մթնոլորտում և ոչ մի պարագայում այլոց ի ցույց չեն դրել իրենց ծնողի բարձրաստիճան լինելը: Այ սա է իմ հպարտության աղբյուրը»:
Իսկ այն հարցին, թե Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունները ոլորտում բարեփոխումներ կբերե՞ն, Գ. Դանիելյանը պատասխանել է. «Դատական համակարգի նկատմամբ ցանկացած բռնություն կամ ճնշում, ինչպիսի փաթեթավորմամբ էլ այն հրամցվի, երբեք չի կարող բարեփոխման գրավական լինել:
Հանրության մի որոշակի հատված դա ոչ միայն չի ընդունում, չի պատկերացնում, այլև պատրաստ է ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր այլ կերպ, սակայն իրականում սթափ են մտածում: Բայց ինքս լավատես եմ, ես հավատում եմ մեր ժողովրդի ոգուն, այն հիմա արդարացիորեն նեղացած է, տևական ժամանակ՝ անտեսված է եղել, ժամանակ է պետք:
Բա ես ինչ ասեմ, երբ անասելի շատ տեղեկացված եմ, գիտեմ այնպիսի խիստ մտահոգող երևույթների մասին, որոնց վերաբերյալ շատերի մտքով անգամ չի անցնում, ես ևս բազմիցս վիրավորված եմ, սակայն հարկ է մնալ ամուր և առաջ նայել՝ ժամանակը շատ թանկ է, որպեսզի այն վատնենք անձնական նեղացվածության ու վրեժխնդրության վրա»:
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/06/29/1052999/?fbclid=IwAR0ZbHiJ5Me45CtS2pylihKfpd7Y-u2Qo8QBzYV_e_4SCcRRSLq8R7WTTro]Aravot.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
10154 դիտում
11:34 20-07-2018
Կադրային ջարդը, որպես այդպիսին, ինձ համար անընդունելի է. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ. news.am
3584 դիտում
18:35 20-03-2020
«Մարդկանց դժբախտությունը նրանց նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարմար առիթ չէ». Aravot.am
2185 դիտում
22:39 03-06-2019
Ովքե՞ր են լինելու այն «հրեշտակները», որոնք դատավորներին վեթինգի են ենթարկելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)