1660 դիտում
10:42 01-07-2019
Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան հերթական ժողովին։ Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Կենտրոնական բանկի նախագահ պարոն Յի Գանգի, Նիդեռլանդների Կենտրոնական բանկի նախագահ Կլաուս Կնոտի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ։
Հանդիպումների ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ։
Միջազգային հաշվարկների բանկի տարեկան ժողովին մասնակցել են ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Նմանատիպ նյութեր
961 դիտում
18:59 25-06-2015
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին
3038 դիտում
18:45 22-06-2017
ԿԲ նախագահը Բազելում կմասնակցի Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին
1236 դիտում
18:53 23-04-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
Այս բաժնից
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք