1088 դիտում
14:48 01-07-2019
Մարդկանց զրպարտելու և վիրավորելու դեպքում հնարավոր է հարցը լուծել արբիտրաժի միջոցով. ԲԴԽ անդամի թեկնածու. Тert.am
Խոսքի ազատության տիրույթում, մասնավորապես, զրպարտանքի ու վիրավորանքի կոմպոնենտները դիտարկո՞ւմ եք, որ հնարավոր է՝ լինի ինքնակարգավորող մարմին նույն մեդիադաշտում, որ հնարավորություն ստանա այս վեճերը կարգավորել. այս մասին ԱԺ արտահերթ նիստին ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանից հետաքրքրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/01/margaryan/3038707]Tert.am[/url]-ը։
«Դրանք բավական մեծ ծավալ են ստանում և աճում են: Մարդիկ, կարծես, խոցելի են դարձել ցանկացած վիրավորանքի հանդեպ և դիմում են դատարան: Այս հարցի լուծումը տեսնո՞ւմ եք արտադատարանական համակարգում»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Աննա Մարգարյանը հարցին դրական պատասխան տվեց: «Այո, դա հնարավոր է: Մենք ունենք արբիտրաժի հասկացությունը, նմանատիպ արբիտրաժ կարող է լինել նման վեճերի պարագայում: Այսինքն` երկու կողմերը գան հաշտության: Միշտ չէ, որ պետք է դատարանները ծանրաբեռնել:
Արտերկրում հարցը լուծվում է երկու կողմերի փաստաբանների միջոցով, փաստաբանները հանդիպում են, հարցը լուծվում է, և դա պարզապես արձանագրվում է: Կարիք չկա ամբողջ ընթացակարգով անցնելու: Շատ դեպքերում անձի կողմից մեղքի ընդունումը հիմք է գործն արագ ավարտելու համար: Ես չեմ ասի, որ սրանք լավագույն լուծումերն են, բայց սրանք թույլ են տալիս խնայել ժամանակը:
Ձեր ասած ոլորտում արբիտրաժային մարմնի տարբերակ տեսնում եմ: Միշտ չէ, որ հարցի լուծումը ենթադրում է լուրջ ֆինանսներ պարունակող մարմինների ձևավորում: Ինչքան ծանրաբեռնենք նոր կառույցներով, այնքան դժվար է համակարգը աշխատելու, պարզապես պետք է տեսնել, թե եղածների մեջ դա ինչպես պետք է բաշխվի»,- ասաց Աննա Մարգարյանը:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/01/margaryan/3038707]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
2154 դիտում
09:31 08-06-2016
Ինչ-որ մարդկանց տհաս ուղեղներում դեռ «ծխում է» այն միտքը, որ որևէ հարց հնարավոր է լուծել ծեծի միջոցով. «Առավոտ»
1666 դիտում
14:33 07-06-2019
«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին
Այս բաժնից
20932 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4627 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է