211652_close_icon
views-count1840 դիտում article-date 12:14 02-07-2019

Թավշյա հեղափոխությունից հետո ավելացել է ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվը

Թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4982748.html]«Ամերիկայի ձայն»[/url]-ը։ «Մենք ունենք Սփյուռք, և մեր հայրենակիցներից շատերը ցանկանում են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Նրանք օրենքով սահմանված կարգով օգտվում են այդ իրավունքից: Հեղափոխությունից հետո մեր հայրենակիցների մոտ բոլորովին փոխվեցին ձգտումները, ընկալումները, Հայաստանին նայում են այլ աչքով, մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ կապվելու: Քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ձեռք բերելն այդ ձևերից մեկն է»,- ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում հաշվել և պարզել են, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը կրկնապատկվել է: ԱՄՆ-ում Հայաստանն ունի 3 դիվանագիտական ներկայացուցչություն: Հայաստանի քաղաքացիության ձեռք բերման գործընթացը տևում է մինչև 6 ամիս: ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն շնորհելուց հետո տվյալ անձը պետք է գնա Հայաստան անձնագիրը ստանալու համար:

Նմանատիպ նյութեր