2028 դիտում
15:30 02-07-2019
Եթե PR էր, անհաջող էր. նվիրատուները չե՞ն ասի՝ ընկել փող եք ուզում, բայց այդ խնդիրը լուծվել է. Թումասյանը՝ Վերմիշյանի հայտարարության մասին, թե անօթևանների խնդիրը լուծվել է․ Tert.am
Խնդիրը հետևյալն է՝ դեռևս 2012-2013 թվականներից կառավարության բնակպաշտպան հանձնաժողովը, երբ աղետի գոտում իրականացնում էր լայնածավալ գործընթաց, գյուղական համայնքներում ճանաչել է հարյուրավոր անօթևանների և գյուղական համայնքներում գերադասում էր խնդիրը լուծել բնակարանաշինության ճանապարհով, յուրաքանչյուր տարի որոշակի գումար էր տալիս, որ շինարարությունն արվեր. այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/02/Homeless/3039679?fbclid=IwAR3pmQkducUrDvTkpPpGBLYMTN6jQXxa9EgRxvi23m1E3Bl3WP491haxOrA]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը՝ անդրադառնալով երեկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի արած հայտարարությանը, թե 2021 թ. պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության:
Նշենք, որ այս հայտարարությունը տարընկալումների տեղիք էր տվել և թվացել էր, որ Գյումրու և Շիրակի մարզի անօթևանների խնդիրը լուծվել է:
Թումասյանի խոսքով՝ Վերմիշյանը մի քիչ պարզ չի արտահայտվել, բայց խնդիրը նաև այն է, որ աղետի գոտում տիրող հսկա խնդրի, տասնյակ հազարավոր մարդկանց ծանր ճակատագրի մասին որևէ ինֆորմացիայից տեղյակ չեն:
«Նախորդ տարի ևս քննարկվեց նոր կառավարության կողմից գյուղական համայնքներում «աղետի գոտու շահառուների» համար ծրագիրը շարունակելը, սակայն ինչ-ինչ հարցեր բարձրացրին նոր նախարարները և հարցը հետաձգվեց: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նշած 453 ընտանիքը հիմնականում Լոռու մարզի գյուղաբնակներն են և եթե չեմ սխալվում՝ միայն 13 բնակարանն է Շիրակի մարզի: Այսինքն՝ նշված ընտանիքների բնակարանաշինությունը կիսատ էր մնացել, և դա ամբողջացնելու համար գումարը տրվել է: Սա ժամանակավոր կացարանների հաշվառման, առավել ևս Գյումրու անօթևանների, Շիրակի մարզի անօթևանների հետ որևէ կապ չունի»,- ասաց նա:
Թումասյանը նշեց, սակայն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարածեց մի պլակատ և մամուլն էլ ողողվեց լուրերով, թե խնդիրը վերջնականապես լուծվել է: «Ամբողջ մամուլը գրեց, թե 2021 թվականին Շիրակի մարզում և Գյումրիում այլևս անօթևան չի լինի»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ քաղշին նախագահի խոսքից այդպես էր հասկացվում, նա ասաց, որ Վերմիշյանը շահարկել է: «Ներքին գործածման համար տերմին կա՝ «աղետի գոտու շահառու», դա նշանակում է, որ կառավարությունն իրենց ճանաչել է շահառու, որոշել է բնակարան հատկացնել, այսինքն՝ առնվազն քաջատեղյակ մարդ պետք է լինի, որ հասկանա այդ տերմինը: Նա չի ասել անօթևան, ասել է «աղետի գոտու շահառու»»,- պարզաբանեց նա:
Թումասյանը տեղեկացրեց, որ հիմա Շիրակի մարզում շուրջ 8000 ժամանակավոր կացարան է հաշվառվել և հսկայական առաջարկությունների փաթեթն ընդամենը երկու օր առաջ ներկայացվել է կառավարություն, և կառավարությունը պետք է քննարկի, իր մոտեցումները մշակի և որոշում կայացնի՝ արդյոք ինքը նոր ծրագիր հայտարարո՞ւմ է աղետի գոտում, թե՞ ոչ:
«Իսկ սա հին ծրագրի մնացորդն է: Դա ներկայացնել, թե խնդիրն ամբողջությամբ լուծվել է և տարածել մամուլով մի քանի վնասակար հետևանք կարող է առաջացնել: Երեկ շահառուներն էին դիմում ինձ և ես ստիպված էի պարզաբանել: Բացի այդ, տարակուսանք էր առաջացել արտերկրից հովանավորների մոտ, որոնք նախատեսել են առաջիկայում անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման մեջ որևէ ներդրում ունենալ: Ասում են՝ եթե իշխանություններն ամբողջովին լուծում են խնդիրը և 2021 թվականին անօթևան չի լինելու, մենք ինչո՞ւ ենք մեր անձնական գումարները ծախսում անօթևանների համար: Երեկ քաղաքաշինության կոմիտեի նախագահի ոչ պարզ բացատրությունը և մամուլում տարածված նյութերը հսկայական «կաշա» սարքեցին, որից ոչ ոք չշահեց, և դա գործին խանգարեց»,- ասաց նա և հավելեց.
«Ես չհասկացա հետագայում ՔՊ-ի՝ այդ թվում ՔՊ-ական պատգամավորների կողմից դա տարածելու իմաստը: Գոնե պատգամավորները պետք է գաղափար ունենային, որ 8000 ընտանիքի մասին է խոսքը և 3 մլրդ-ով մեծ ցանկության դեպքում էլ չես կարող այդ հարցը լուծել»:
Հարցին՝ նշված 3 մլրդ դրամը բավականացնելո՞ւ է գյուղական համայնքների անօթևանների հարցը լուծելու համար, նա պատասխանեց, որ հիմնականում Լոռու մարզի գյուղական համայնքների մասին է խոսքը, որտեղ կան կիսակառույցներ, այսինքն՝ նախկինում հատկացումներ եղել են, որոշակի աշխատանքներ կատարվել են, կիսատ են մնացել, հիմա այդ գումարի սահմաններում կարող են տեղավորվել:
Վահան Թումասյանը հավելեց. «Անկեղծ ասած, չհասկացա իրենց արածի իմաստը: Եթե PR էր, շատ անհաջող PR էր, առավել ևս մի քանի օրից «Հայաստան Հիմնադրամը» Ամերիկայում լոկալ դրամահավաք է անելու երկու մեծ շենք վերականգնելու համար Գյումրիում: Պատկերացրեք նվիրատուների վիճակը, չե՞ն ասի՝ ընկել եք, փող եք ուզում, բայց կառավարությունը հայտարարել է, մամուլն էլ տարբեր լեզուներով տարածել է, թե խնդիրը լուծվել է: Եղան շատ մարդիկ, որ հայտարարեցին՝ վերջապես, այն ինչ չարվեց երեսուն տարում, արվեց մեկ տարում»:
Թումասյանն ասաց, որ 4 ժամ խոսել է նրանց հետ այս հայտարարության մասին, ինչից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը բացատրություն է տարածել:
«Նախկին մարզպետը, որ ներկա պատգամավոր է, գրել էր՝ ուռա՜, լուծեցինք հարցը, իսկ ներկա մարզպետը հայտարարությամբ ասաց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել: Ես 4 ժամ բացատրեցի, որ դա վնաս է տալիս»,- շեշտեց Թումասյանը:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը խնդրի մասին, մասնավորապես, ասել է. «ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքերը 2020թ.-ին 3 մլրդ. դրամով աղետի գոտու անօթևանության խնդրի մեկընդմիշտ լուծման մասին վերաբերվում է հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ շահառու ճանաչված խմբին միայն՝ մոտ 450 ընտանիք։
Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից միայն Գյումրի քաղաքում այս պահի դրությամբ քարտեզագրվել է մոտ 2450 բնակեցված ժամանակավոր կացարաններ, որտեղ բնակվողների հարցի հետ պարոն Վերմիշյանի հայտարարության այդ մասն առնչություն չունի, սակայն որոշ լրատվամիջոցների կողմից թյուրիմացաբար ներկայացվում է որպես անօթևանության ամբողջական խնդրի լուծում։
Առաջ ընկնելով ասեմ, որ շուտով այդ խնդրի լուծման ժամկետները ևս պարզ կլինեն»։
Ամբողջությամբ՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/02/Homeless/3039679?fbclid=IwAR3pmQkducUrDvTkpPpGBLYMTN6jQXxa9EgRxvi23m1E3Bl3WP491haxOrA]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը