211652_close_icon
views-count1228 դիտում article-date 11:41 04-07-2019

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՄԿ ամառային նստաշրջանին․ Հայաստանը վերընտրվել է աուդիտի կոմիտեի անդամ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան ամառային նստաշրջանին: Հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների և ենթակոմիտեների նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ ապրանքների դասակարգումը, մաքսային արժեքի որոշումը, սահմանային համագործակցությունը, «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի զարգացումները և այլն: Նստաշրջանում Հայաստանը վերընտրվել է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ: Կազմակերպության 182 անդամներից Աուդիտի կոմիտեում ներկայացված է 12-ը: Հայաստանի մաքսային ծառայությունը Նիդեռլանդների մաքսային ծառայության հետ միասին Աուդիտի կոմիտեում ներկայացնելու են ՀՄԿ Եվրոպական տարածաշրջանը: ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել վերջինիս այցը Հայաստան` մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Իսկ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Հնդկաստանի, Զամբիայի, Կորեայի մաքսային ծառայությունների պատվիրակությունների հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Կորեայի մաքսային ծառայության պատվիրակության հետ համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այցÝ այդ երկիր՝ ծանոթանալու տեղի մաքսային լաբորատորիաների, մեկ պատուհանի, տեղեկատվական այլ համակարգերի գործունեությանը: Համաշխարհային մաքսային կազմակերպության հաջորդ տարեկան նստաշրջանը տեղի կունենա 2020թ. հունիսին Բրյուսելում:

Նմանատիպ նյութեր