1509 դիտում
20:04 04-07-2019
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ hուլիսի 3-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ ԱԺ-ի եւ ԼՀ Սենատի ոլորտային հանձնաժողովների միջեւ փոխգործակցությունը եւ համատեղ նիստերի անցկացման ավանդույթի շարունակականությունը՝ ընդգծելով, որ վերոնշյալը վկայում է հայ-լեհական օրակարգի առավել խորացման ու հարստացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամության մասին:
Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը վերահաստատել է նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ առավել ակտիվ փոխգործակցության հանձնառությունը՝ ի նպաստ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի առավել խորացման:
Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի նշանակությունը Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում՝ ընդգծելով նրա կամրջող դերը հայ-լեհական օրակարգում:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, շեշտվել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը: Արեւելյան գործընկերության 10-ամյակի համատեքստում ընդգծվել է ձեռբերումներն ամրապնդելու եւ հաջորդ 10-ամյակի համատեղ աշխատանքներն ուրվագծելու կարեւորությունը: Երկուստեք արժեւորվել է նաեւ փոխադարձ շփումների խթանումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը՝ որպես պետությունների միջեւ կապերի ամրապնդման առանցքային գործոն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից