10257 դիտում
23:31 04-07-2019
Ոստիկանները «Զվարթնոցում» են պահում «օրենքով գող» Մերաբ Քալաշովին, նրան ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային. ըստ պաշտպանի՝ դա անձի առևանգում է. Tert.am
«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին պահել են «Զվարթնոց» օդանավակայանում և ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային: Այս պահին նա գտնվում է «Զվարթնոցի» ոստիկանության գծային բաժնում:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/04/khalashov/3041986?fbclid=IwAR1dNXwzjH6TGoXFNGycy9vYlTbJPy387Kl2v_w1JRCp2gzs0S7ovPJvXo0]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց Մերաբ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանը. «Իմ պաշտպանյալին, առանց հիմքի, ապօրինի, պատվերով բերել են ոստիկանության գծային բաժին և ուզում են տեղափոխել Ֆրանսիա: Երկու ժամ է, ինչ ոստիկանները թույլ չեն տալիս ինձ տեսակցել իմ պաշտպանյալին:
Սրա համար պատասխան են տալու, Արդարադատության նախարարության աշխատողը, երկու ժամ է, թույլ չի տալիս տեսակցել իմ պաշտպանյալին: Իմ պաշտպանյալի թռիչքը ժամը 9:10 է, նրան ապօրինի գողացել են, չկա դատարանի որոշում, արդեն ցերեկվանից տարբեր քրեակատարողական հիմնարկներում որոնել եմ նրան, հիմա գտել եմ «Զվարթնոցում»»:
Հարցին, թե մասնավորապես ինչ պատճառաբանությամբ թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին, Մելքոնյանն ասաց, որ տարբեր անհիմն պատճառաբանություններ են բերում, ասում են՝ իրենք չեն պատասխանատուն ու թույլ չեն տալիս:
«Ես պատրաստ եմ ենթարկվել զննման, և թույլ չեն տալիս ինձ տեսակցել, ովքեր առաջացրել են այս հարցը, պատասխան են տալու: Իմ պաշտպանյալը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, երեք ժամ բժիշկ չեն կանչել մինչև իմ կողմից հարցը բազմաթիվ անգամ չբարձրաձայնելը: Նա ոտքի մատի կոտրվածք ունի և իրեն ծեծի ենթարկողներին ճանաչում է»,-ասաց պաշտպանը:
Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2019/07/04/khalashov/3041986?fbclid=IwAR1dNXwzjH6TGoXFNGycy9vYlTbJPy387Kl2v_w1JRCp2gzs0S7ovPJvXo0] այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3235 դիտում
16:01 15-11-2018
Դատախազությունը «օրենքով գող» Մերաբ Քալաշովին Ֆրանսիային հանձնելու որոշում է կայացրել
6814 դիտում
19:41 07-11-2018
Ոստիկանները բերման են ենթարկել, այպես ասած, «օրենքով գող» Մերաբ Քալաշովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1036 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1009 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
937 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր