53271 դիտում
21:44 05-07-2019
Վայոց Ձորի մարզում 21–ամյա պայմանագրային զինծառայողը 03-ով կողաշրջված վիճակում ընկել է Կեչուտի ջրամբարը. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Մանուկ Խաչատրյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 18 ՏՏ 337 համարանիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Կեչուտի ջրամբարում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարները:
Ժամանել ե նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
11:39 14-09-2024
Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ, որտեղից սնվում է Կեչուտի ջրամբարը. Էլիբեգովա