211652_close_icon
views-count2685 դիտում article-date 11:09 06-07-2019

Այսօր համբույրի միջազգային օրն է

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին։ Տոնը նշելու միակ պայմանն այն է, որ պետք է համբուրվել, որքան շատ` այնքան լավ: Համբույրի միջազգային օրը նշվում է աշխարհի մոտ 60 երկրներում, կազմակերպվում են տարբեր մրցույթներ: Մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ («Ամենաերկարատև համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաանսովոր համբույրի համար» և այլն)։ Շատերի կարծիքով՝ մարդիկ չեն դադարում համբուրել միմյանց, քանի որ այն չի դադարում մնալ զգացմունքների արտահայտման ամենապարզ և ամենահաճելի միջոցը: Ըստ հոգեբանների՝ առավել հաճախ համբուրվող մարդիկ ավելի հանգիստ են, հավասարակշռված:

Նմանատիպ նյութեր