211652_close_icon
views-count2729 դիտում article-date 23:56 06-07-2019

Արևելյան Գերմանիայի բնակիչները կողմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելուն

Արևելյան Գերմանիայի բնակիչները կողմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելուն Kantar Emnid հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստուտի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Գերմանիայի բնակիչների կարծիքները երկու հակադիր կողմ ունեն: Պարզվել է, որ երկրի արևմուտքում մեծամասնությունը կողմ է Մոսկվայի հանդեպ պատժամիջոցների պահպանմանը, իսկ արևելքում՝ դրանց վերացմանը: Հարցման տվյալներով, ԳԴՀ-ի արևելքում բնակչության 54%-ը կողմ է, որպեսզի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դադարեցվեն: Արևմտյան Գերմանիայում այդպես են կարծում ընդամենը 32%-ը: Միևնույն ժամանակ, հարցվածների 41%-ի կարծիքով, պատժամիջոցները պետք է թողնել այնպես, ինչպես՝ կա: 23%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Պատժամիջոցները հանելուն հիմնականում կողմ են արտահայտվել «Այլընտրանքներ Գերմանիայի համար» կուսակցության (65%) և Ձախերի կուսակցության (53%) կողմնակիցները: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է Գերմանիայի մոտ հազար քաղաքացի:

Նմանատիպ նյութեր