2622 դիտում
19:50 08-07-2019
Նուր-Սուլթանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը. զեկույցով ներկայացվել են նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի հեռանկարային ծրագրերը
2019թ-ի հուլիսի 3-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի» հերթական՝ IV-րդ նիստը, խորհրդի անդամ հանդիսացող 7 երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության քրեակատարողական համակարգերի ղեկավար կազմի, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների գործադիր կոմիտեի քարտուղարության ներկայացուցչի մասնակցությամբ:
Նիստի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի կողմից համապատասխան զեկույցով ներկայացվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում իրականացված իրավակազմակերպչական բարեփոխումներն ու հեռանկարային ծրագրերը:
Գործընկեր երկրների կողմից մեծ է եղել հատկապես հետաքրքրությունը ՀՀ քրեակատարողական համակարգում ներդրված պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի նոր իրավակարգավորումների նկատմամբ, ըստ որոնց՝ պատժի կրման ընթացքում դատապարտյալի կողմից դրսևորած վարքագիծն այսուհետ գնահատվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով սահմանված բալային գնահատման չափորոշիչներին համապատասխան՝ բացառելով ոլորտում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները:
Նիստի շրջանակներում ստորագրվել են շուրջ մեկ տասնյակ որոշումներ, այդ թվում՝ Խորհրդի նախագահ և համանախագահներ ընտրելու, Խորհրդի աշխատանքային խմբի փորձագետների կատարած աշխատանքները գնահատելու, ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական համակարգերում պատիժ կրող անձանց միջև առցանց շախմատի առաջնություն կազմակերպելու վերաբերյալ:
[b]Քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1241 դիտում
14:35 23-09-2021
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստին
1167 դիտում
17:32 25-09-2014
Կայացել է ԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 21-րդ նիստը
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»