2200 դիտում
22:08 10-07-2019
Հիմա էլ Սամվել Կարապետյանը, ըստ շրջանառվող լուրերի, պատրաստվում է գնել Սևան-Հրազդան կասկադը, որը ևս կանգնած է կործանման եզրին. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը գրում է. Ուղղակի ուզում եմ նշել. որ եթե Սամվել Կարապետյանը ճիշտ ժամանակին չգներ ֆինանսական ու ֆունկիցոնալ աղետի եզրին հայտնված ՀԵՑ-ը Հայաստանը կանգնելու էր իրական էներգետիկ ճգնաժամի առաջ ու էդ ժամանակ ոչ թե ժամերով այլ օրերով հոսանք չէինք ունենալու՝ հայտնվելով հովհարային անջատումների մեջ...
Ի դեպ, հիմա էլ Սամվել Կարապետյանը, ըստ շրջանառվող լուրերի, պատրաստվում է գնել Սևան-Հրազդան կասկադը, որը ևս կանգնած է կործանման եզրին, իսկ եթե էլեկտրոէներգիա արտադրող այս հսկան կանգնի, մենք հոսանքի լուրջ դեֆիցիտ կունենանք...
Փաստացի Սամվել Կարապետյանը շարունակում ա մնալ մեր տնտեսության ռազմավարական ճյուղերի շտապ օգնությունը, ով Հայաստանից դուրս աշխատած իր փողերը բերում է Հայաստան և ներդնում՝ մեր տնտեսությունը փրկելու նպատակով...
Ու ամենակարևորն այն է, որ Սամվել Կարապետյանը լինելով Ռուսաստանաբնակ գործարար ամեն բան անում է՝ Հայաստանի էներգետիկ համակարգը ռուսական գազի ասեղից հնարավորինս կտրելու և մեր էներգետիկ համակարգը ինքնաբավ դարձնելու համար, ինչն իսկապես Հայաստանակենտրոն մտածողության, հայրենասիրության դրսևորում է...
Նմանատիպ նյութեր
50033 դիտում
09:38 09-07-2019
Ռուսաստանը 3 մլն դոլարով կվաճառի Սևան-Հրազդան կասկադը Սամվել Կարապետյանին. «Ժամանակ»
5654 դիտում
23:20 12-08-2020
«Ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունն ունի ԵՊՀ ռեկտորի իր թեկնածուն»․ Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Newarmenia
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»