1833 դիտում
12:28 11-07-2019
Մեր խնդիրն է ունենալ ներառական բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու ճանապարհային քարտեզ. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր հիմնական խնդիրն է ունենալ ներառական բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ:
«Ինչպես կառավարության ծրագրում և «Իմ քայլը» դաշինքի ծրագրում է գրված, այդ խնդրին հասնելու միջոցը տեսնում ենք վերամշակող արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով, պետք է ստեղծել աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին: Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք հումքից ստանում են վերջնական արտադրանք:
Փաշինյանը դիմեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին․ «Եկեք պայմանավորվեք, որ դուք այդ ընկերությունների հետ շրջանակի ձեւավորման քայլերը կսկսեք և մինչեւ օգոստոսի 20-ը այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ կունենանք աշխատանքային հանդիպում, քննարկում, թե ինչ քայլեր ունի կառավարությունն ունի անելու այդ ձեռնարկություններին աջակցելու և արտահանմանը միտված նրանց գործունեությունը խթանելու ուղղությամբ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
940 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1099 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
664 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան