3090 դիտում
15:07 12-07-2019
Արդարադատության նախարարը Քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է ՔԿԾ աշխատակազմին և վստահություն հայտնել, որ բոլորն են գիտակցում իրենց առջև դրված բարդ և պատասխանատու աշխատանքը: «Անելիքները շատ են, դրանք մեկ օրում, մեկ ամսում և նույնիսկ մեկ տարում լուծվող հարցեր չեն, բայց մենք մեր աշխատանքով օր օրի պետք է փոփոխություն ցույց տանք: Այն պետք է լինի տեսանելի ու չափելի»,- ասել է արդարադատության նախարարը:
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել ՔԿԾ նախկին պետ Արտյոմ Մխոյանին քրեակատարողական ոլորտում ներդրած իր ավանդի ու Հայաստանին մատուցած ծառայության համար և նորանոր ձեռքբերումներ մաղթել հետագա գործունեությունում:
Ծառայության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին՝ նախարարը նշել է, որ վերջինս հարուստ փորձ ունի, աշխատել է իրավապահ համակարգում՝ Դատախազությունում և քննչական մարմիններում, պարկեշտ, իր գործին նվիրված, պրոֆեսիոնալ անձ է:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ նախարար Բադասյանը նշել է, որ անընդհատ խոսվում է դատապարտյալների վերասոցիալականացման գաղափարներից, դատապարտյալների ուղղումից, պատժիչ համակարգից դեպի վերականգնողական արդարադատություն անցնելուց, բայց իրականում չգիտենք՝ դա ինչպես է պետք անել: «Սա համակարգային խնդիր է, պայմանավորված չէ անձերով, պայմանավորված չէ ղեկավար անձնակազմով ու կատարողներով: Այս խնդիրը պայմանավորված է նրանով, որ նման հարց մենք մեզ չենք տվել ու չենք ստացել դրա պատասխանը»,- նշել է նախարարը և այդ առումով կարևորել ոլորտային քաղաքականություն մշակող մարմնի՝ Արդարադատության նախարարության, և քրեակատարողական մարմինների միջև սերտ համագործակցությունը:
ՔԿԾ նախկին պետ Արտյոմ Մխոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ տարուց ավելի քրեակատարողական համակարգի ղեկավարումն իրեն վստահելու համար, ՔԿԾ անձնակազմին՝ կատարած համատեղ աշխատանքի համար և բոլորին մաղթել է բարի ու անփորձանք ծառայություն:
Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին ՔԿԾ ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ նշելով, որ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում ստանձնած բացառիկ առաքելությանը: Նա վստահեցրել է, որ ուժերի ներածին չափով և գործող առողջ ներուժի ներգրավմամբ հետևողականորեն կշարունակի համակարգի բարեփոխումը:
Նմանատիպ նյութեր
2425 դիտում
20:48 26-04-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին
1773 դիտում
17:24 04-09-2014
ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1603 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը