ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 12-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին:
Պարբերական դարձած հանդիպման ժամանակ նախարարը վետերաններին իրազեկեց իրականացվող աշխատանքների մասին, ծանոթացրեց ընթացիկ խնդիրներին և ներկայացրեց ԱԻՆ առաջիկա գործողությունների ռազմավարությունը:
Վետերանները, կարևորելով նախարարի հետ հանդիպումները, հանդես եկան մի շարք գործնական և առարկայական առաջարկություններով:
Դրանք վերաբերում էին խորհրդային տարիներից ժառանգված և ներկայումս մի շարք երկրներում կիրառվող գուծողությունների մեթոդաբանությանը՝ մասնավորապես, հրդեհների մարման մարտավարության և մի շարք այլ կարևոր ուղղություններով:
Այս կապակցությամբ առաջարկվեց սպայական կազմի հետ անցկացնել պարապունքներ, որոնք կկրեն պարբերական բնույթ:
Քննարկվեց ՀՓՋ-ներ այցելությունների հնարավորությունը, որոնց ընթացքում կվերհանվեն առկա թերությունները և ամենամսյա զեկույցի տեսքով կներկայացվեն ԱԻ նախարարին:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանն ամփոփելով վետերանների հետ հանդիպումը՝ հավաստիացրեց, որ բոլոր գործնական առաջարկները կդառնան գործնական լուծումներ: Ըստ նախարարի՝մեր բոլոր խնդիրները կարող են լուծվել բարությամբ և սերունդների համերաշխությամբ: