211652_close_icon
views-count4022 դիտում article-date 16:33 14-07-2019

ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ կհայտարարի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին. Bloomberg

Թրամփի վարչակազմը հաջորդ շաբաթ կհայտարարի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Այն վերաբերում է Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու գործընթացին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Դեռևս հայտնի չէ, թե 3 մշակված պատժամիջոցային փաթեթներից որն մեկն է կիրառելու Վաշինգտոնը Անկարայի դեմ։ Հիշեցնենք, որ ռուս-թուրքական բանակցությունները համակարգերի մատակարարման շուրջ սկսվել էին 2016 թվականի նոյեմբերից։ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին ստորագրվել է պայմանաիր, համաձայն որի՝ ռուսական կողմը պարտավորվում է 2019 թվականից Թուրքիային մատակարարել C-400 ԶՀՀ-ներ։ Գործարքի գինը կազմում է 2.5 մլրդ դոլար։

Նմանատիպ նյութեր