211652_close_icon
views-count1927 դիտում article-date 18:46 15-07-2019

Արայիկ Բաղդադյան. Սարգսյանի անվան մրցաշարն ընտրական է լինելու ԱԱ-ի համար

Հուլիսի 23-24-ը Վանաձորում կայանալու է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային 24-րդ մրցաշարը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ներկայացրեց մրցաշարի մանրամասները. «Այս պահի դրությամբ մասնակցության հայտ են ուղարկել Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Հունաստանը, Բելառուսը, Քաթարը և Ղազախստանը: Հայ ըմբիշների համար այս մրցաշարն ընտրական է լինելու սեպտեմբերին կայանալիք վարկանիշային ԱԱ-ի համար: Մեր բոլոր ըմբիշները մասնակցելու են: Միայն 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը չի մասնակցելու, քանի որ նախապատրաստվում է օգոստոսին կայանալիք երիտասարդական ԱԱ-ին»,-նշեց Բաղդադյանը: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 24,000 դոլար: «Կարծում եմ՝ մասնակից երկրների քանակն ավելանալու է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 24,000 դոլար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը տրամադրել է այդ գումարը: 2020 թվականին կկայանա Սարգսյանի անվան 25-րդ հոբելյանական մրցաշարը, որն անհամեմատ ավելի ուժեղ մրցակցություն կունենա»,- խոսքը եզրափակեց ՀԸՖ-ի գլխավոր քարտուղարը:

Նմանատիպ նյութեր