2526 դիտում
09:01 17-07-2019
Սամվել Բաբայանի թիմի ստորագրահավաքն ավարտվում է․ Արցախում անհանգստացած են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սեպտեմբերի 8-ին տեղի են ունենալու Արցախի ՏԻՄ ընտրությունները, որից թեժ է լինելու Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, քանի որ արդեն Արցախում շրջանառվում են տարբեր ուժերի մասնակցություն այդ ընտրությանը։
Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այլևս չի առաջադրելու իր թեկնածությունը, իսկ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն, քաղաքապետի ընտրություններին հնարավոր է իրենց թեկնածուններն առաջադրեն թե իշխանական, թե ընդդիմադիր ու արտախորհրդարանական ուժերը:
Առաջիկա օրերին այլ զարգացումներ կլինեն․ հուլիսի 18-ին ավարտվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմի կողմից սկսված ստորագրահավաքը, որից հետո այն կուղարկվի ԿԸՀ ու մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է որոշում կայացվի հարցը խորհրդարան ուղարկելու վերաբերյալ:
Ու թե ինչ որոշում կկայացվի խորհրդարանում, դա բոլորին անհանգստացնում է, քանի որ Արցախի իշխանություններն այդքան էլ հակված չեն, որ համապետական ընտրություններին մասնակցի Սամվել Բաբայանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
40275 դիտում
01:20 30-05-2019
Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ․ ահազանգ Բաբայանի գրասենյակից
634 դիտում
07:15 24-08-2024
Եվրահանրաքվեի ստորագրահավաքն ավարտվել է․ փաստաթղթերը ԿԸՀ-ում են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2215 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1645 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1453 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»