1683 դիտում
09:13 17-07-2019
ԵՄ-ից ակնկալվող փողն ուշանում է. ինչու է դանդաղել անցումային արդարադատության ընթացքը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցումային արդարադատության և ընդհանրապես դատական համակարգի բարեփոխումների ընթացքը զգալիորեն դանդաղում է, թեպետ իշխանությունները քանիցս նշել են, որ այն պետք է անցկացնել որքան հնարավոր է շուտ: Այս մասին նշել էր նաև Վենետիկի հանձնաժողովը՝ մասնավորաբար շեշտելով, թե «Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքն ստանալու հարցում, սակայն դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ»:
Ըստ «Փաստի» տեղեկությունների, ձգձգման պատճառներից մեկը ֆինանսականն է:
Ակնհայտ է, որ այդ բավականին խորքային և ռեսուրսատար գործընթացներն իրականացնելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, ինչը ներկա փուլում պետության համար լուրջ խնդիր է:
Թերթն արդեն անդրադարձել է այն տեղեկություններին, որ իշխանությունները վերոնշյալ գործընթացներն իրականացնելու համար գումարային ակնկալիք ունեն ԵՄ-ից, անգամ խոսվում էր այն մասին, որ հնարավոր է՝ ներգրավվեն որոշակի վարկային միջոցներ: Օրերս թերթին հայտնի է դարձել, որ այդ ակնկալվող ֆինանսական աջակցության հատկացման հետ կապված որոշ խնդիրներ են առաջացել, և դեռևս անհայտ պատճառներով գումարի տրամադրումն ուշանում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5866 դիտում
10:38 14-01-2017
Այդքան փողն ինչի՞ վրա են ծախսել. «Փաստ»
1156 դիտում
09:45 22-05-2020
Ինտենսիվ քննարկվում է անցումային արդարադատության հարցը. «Փաստ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»