211652_close_icon
views-count17607 դիտում article-date 21:28 17-07-2019

Երևանում տեղի կունենա Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 12-ից օգոստոսի 1-ը Երևանի «Արամե» պատկերասրահի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող մասնաճյուղում կցուցադրվեն նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդու՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանի կտավները: Ցուցահանդեսի խորագիրն է «Ջաջուռյան կտավներ»: Ներկայացված են նկարչի՝ հիմնականում վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծած աշխատանքներից 30-ը: Ինչպես նրա մյուս նախագծերը՝ «Ջաջուռյան կտավները» ևս ունի իր պատկերագիրքը, որտեղ, բնականաբար, տեղ են գտել այս ցուցահանդեսի ընթացքում ներկայացվող աշխատանքները: Նկարչի համար այս պատկերագիրքն առանձնահատուկ է, քանի որ հագեցած է նաև փարաջանովյան խոսքերով: «Սերգեյ Փարաջանովը տարիներ առաջ իմ մասին փոքրիկ խոսք էր գրել, այն առաջին անգամ հրապարկվեց հենց այս պատկերագրքում: Այստեղ նաև վրացի արվեստաբան Դավիթ Անդրեաձեի հոդվածն է, որը տեսակով եզակի է, քանի որ դպրոցը հայկականից տարբերվում է: Ավելի շատ՝ փիլիսոփայական, վերլուծական հոդված է»,-նշեց նա: Պատկերագիրքը հրատարակվել է Հայ-ռուսական համալսարանի հովանավորությամբ: «Ջաջուռյան կտավներ» նախագծի իրականացմանը օժանդակել են Արսեն Միքայելյանն ու Ալբերտ Հակոբյանը: Հատկանշական է, որ այս ցուցահանդեսը Նարեկ Ավետիսյանի համար հոբելյանական է, քանի որ նկարիչն այս տարի դառնում է 50 տարեկան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր