Ճապոնիայի անիմեի ստուդիայում հրդեհի հետեւանքով 10 մարդ Է զոհվել
Ճապոնիայի Կիոտո արեւմտյան քաղաքում անմիեի արտադության ստուդիայի շենքում, որտեղ հուլիսի 18-ին սաստիկ հրդեհ Է տեղի ունեցել, փրկարարները հայտնաբերել են 10 մարմին:
Ինչպես տեղեկացնում Է [url=https://armenpress.am/arm/news/982034.html]«Արմենպրես»[/url]-ը, այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը:
Ենթադրվում Է, որ նրանք բոլորը զոհվել են, սակայն դա հաստատել, ճապոնական օրենքների համաձայն, կարող են սոսկ բժշկական մասնագետները: Բռնկումը տեղի Է ունեցել դիտավորյալ հրկիզման պատճառով:
Պատահարի վայրում ոստիկանությունը ձերբակալել Է մի 41-ամյա տղամարդու, որը ստուդիայի ներսում բենզին կամ կերոսին Է լցրել եւ հրկիզել այն: Նա նույնպես տուժել Է եւ այժմ գտնվում Է հիվանդանոցում: Եռահարկ շենքը, որտեղ գտնվում Է Kyoto Animation ընկերության գրասենյակը, սաստիկ այրվել Է: Կրակի մարմանը գործի են դվել 30 հրշեջ խմբեր: Հրդեհն արդեն մարված Է, ամենից շատ տուժել են շենքի երկրորդ եւ երրորդ հարկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: