9020 դիտում
14:12 18-07-2019
Բախտի բերումով պաշտոն ստանձնեցին, խորհրդարան մտան, մարդ դառան, եկել են, տեսեք՝ մեզ ինչ են անում. Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/07/18/Felling-Ijevan/3052034]Tert.am[/url]-ը գրում է. Բախտի բերումով պաշտոն ստանձնեցին, խորհրդարան մտան, մարդ դառան, եկել են, տեսեք՝ մեզ ինչ են անում. նման հայտարարություն արեց Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատներից մի կին:
«Ինչքան անգրագետներ կան, նստեցին խորհրդարանում, կարգն են պաշտպանում, հեռացե՛ք»,-վրդովվեց մեկ այլ կին:
Հարազատերը պահանջում են, որ ձերբակալվածներին ազատ արձակեն:
Նրանցից մեկը հավելեց, որ երբ իրենց պահանջում են՝ աշխատատեղ ստեղծեք, որ անտառից փայտ չհանենք, իրենց պատասխանում են՝ ոչխար պահեցեք. «Ում ասում ես, ասում է՝ գնացեք ոչխար պահեք: Էտ իրանք ուզում են արժանապատիվ ապրեն, ես չե՞մ ուզում: Ես պիտի գնամ անտառում ու սարում ոչխար պահե՞մ: Սովորած, ավարտած, դիպլոմը ձեռիս՝ պիտի գնամ ոչխար պահե՞մ: Եթե այդքան ոչխար պահելը լավա, թող իրանք գան ոչխար պահեն, մենք իրանց տեղը աշխատենք»:
Հավաքվածները նշեցին, որ իրենք ընդամենն աշխատանք են ուզում կամ էլ օրինական կարգով փայտ կտրելու փաստաթուղթ:
«Մարզպետն ասեց՝ 6 000 դրամով կտան, բայց գիշերը երեխեքին հնձեցին, տարան. փաստորեն՝ փչոց էր»,-ասաց մեկ ուրիշը:
Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2019/07/18/Felling-Ijevan/3052034] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2230 դիտում
21:15 21-02-2022
Ահա տեսեք ձեր դաշնակցին, տեսեք ինչպես են գնահատում ձեզ և ձեր օգնությունը. Գարիկ Քերյան
Այս բաժնից
796 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
820 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»