211652_close_icon
views-count2385 դիտում article-date 21:40 18-07-2019

Պուտինը և Մակրոնը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կողմերն ընդգծել են, որ ԳՀՀԾ-ն Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման և միջուկային չտարածման ռեժիմի պահպանման կարևոր գործոն է։ Նշվել է բոլոր պետությունների ջանքերի համախմբման նպատակահարմարությունը, որոնք շահագրգռված են համապարփակ ծրագրի պահպանման գործում։ Բացի այդ, քննարկվլ է իրավիճակը Սիրիայում։ Ընդգծվել է քաղաքական կարգավորման հասնելու և զինված հակամարտության հետևանքները հաղթահարելու սկզբունքային նշանակությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ներուկրաինական հակամարտության լուծման հեռանկարներին։

Նմանատիպ նյութեր