211652_close_icon
views-count5866 դիտում article-date 23:17 18-07-2019

Նման հանդիպումներն, իրոք, նոր լիցք են հաղորդում, նոր գաղափարներ ծնում, խնդիրների լուծման նոր տարբերակների շուրջ մտածելու տեղիք տալիս.Դավիթ Բաբայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Հուլիսի 17-ին այցելեցի Մարտունու շրջանի Հերհեր, Մաճկալաշեն եւ Սոս գյուղերը եւ հանդիպեցի համայնքների ներկայացուցիչների հետ: Այս երեք համայնքներն ունեն շատ ընդհանրություններ, միեւնույն ժամանակ բոլորն էլ յուրահատուկ են: Խոսեցինք գյուղերում առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին: Չշրջանցեցինք նաեւ պետականաշինության, ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտները: Բոլոր երեք գյուղերն էլ մեծ ավանդ ունեն Արցախյան ազգային-ազատագրական պայքարում, տվել են անդառնալի կորուստներ, սակայն շարունակում են ապրել ու արարել: Դժբախտաբար, գյուղերը դեռեւս չեն հասել իրենց երբեմնի սոցիալ տնտեսական զարգացման աստիճանին: Եվ այսօրվա դրությամբ, եթե չմշակվի գյուղի զարգացման նոր ռազմավարություն, դինամիկ զարգացում ակնկալելը կլինի անիրատեսական: Այս հարցերի մասին ես կխոսեմ մոտակա օրերին իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում: Ընդհանուր առմամբ, հանդիպումներն անցել են բավականին ակտիվ եւ կառուցողական: Նման հանդիպումներն, իրոք, նոր լիցք են հաղորդում, նոր գաղափարներ ծնում, խնդիրների լուծման նոր տարբերակների շուրջ մտածելու տեղիք տալիս: Շնորհակալություն եմ հայտնում Հերհեր, Մաճկալաշեն եւ Սոս համայնքների բոլոր ներկայացուցիչներին՝ ջերմ ընդունելության եւ անմիջական քննարկումների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր