2096 դիտում
09:11 19-07-2019
Սահմանադրական փոփոխություններ կարվեն Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հւսնգուցալուծման մասով:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես Բարձրագույն դատական խորհրդի պարագայում, եւ հաշվարկն այն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները ԲԴԽ անդամների պես հերթով հրաժարական կտան, կգնան: Սակայն, ինչպես ասում են, իշխանությունների ծրագիրը չհաջողվեց, եւ ՍԴ անդամներն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունեն:
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քանի որ իշխանությունների՝ ՍԴ անդամների հրաժարականի ծրագիրը չստացվեց, վերջիններս որոշել են այլ ձեւով հարցը լուծել եւ նախաձեռնել նաեւ սահմանադրական փոփոխություններ: Եվ նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ | Փաշինյանը նշել էր. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաեւ սահմանադրական փոփոխությունների իրականացումը»:
Ընդ որում, նա ակնարկել էր, թե դա պետք է արվի ժողովրդի պահանջով: Եվ ահա, Սահմանադրությունն էլ դա թույլ է տալիս անել, ու անհրաժեշտ է 150 հազար քաղաքացու նախաձեռնություն: Բայց իրավապահ ոլորտում կարծիք կա, որ իրականում հնարավոր փոփոխություններն արվելու են ոչ թե ճգնաժամը հանգուցալուծելու, այլ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
686 դիտում
11:01 29-10-2020
Ինչ փոփոխություններ կարվեն «Վիճակախաղերի մասին» օրենքում․ «Ժողովուրդ»
2926 դիտում
14:30 26-03-2020
Արված կանխատեսումները կորցրել են արդիականությունը. բյուջեում փոփոխություններ կարվեն
514 դիտում
14:58 16-09-2022
Նոր որոշում. «Եռաբլուրի» շիրմաքարերի գնման պայմանագրում փոփոխություններ կարվեն
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»