2329 դիտում
15:20 20-07-2019
Հայ պատանի մաթեմատիկոսները Լոնդոնում նվաճել են երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ. Արայիկ Հարությունյան
Հայ պատանի մաթեմատիկոսները երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ են նվաճել Լոնդոնում անցկացված մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, եւ արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին եւ նրանց մարզիչներին:
Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ֆիզիկոսները վերադարձել էին հինգ բրոնզե մեդալով: Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին` քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից»,- նշել է նա:
Նմանատիպ նյութեր
730 դիտում
22:45 02-09-2024
Հայ հրաձիգները երկու բրոնզե, մեկ արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը
1428 դիտում
22:46 09-05-2022
Պատանի ձյուդոիստները արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթում
1848 դիտում
17:37 17-07-2014
Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը. հայ ըմբիշները արդեն իսկ նվաճել են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»