211652_close_icon
views-count1756 դիտում article-date 12:49 21-07-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին Ազգային տոնի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմն­ված հայ-բելգիական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել մեր պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով: Մաղթում եմ Ձեզ, ամենայն բարիք և հաջողություններ, իսկ բարեկամ բելգիացի ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր