211652_close_icon
views-count1655 դիտում article-date 17:01 22-07-2019

ԱԱ. Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 35-րդն է, Լև Սարգսյանը՝ 39

Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները: 10 մետր աշտարակացատկի որակավորման փուլում Վլադիմիր Հարությունյանը վաստակել է 318,70 միավոր և զբաղեցրել է 35-րդ տեղը: Լև Սարգսյանը վաստակած 296,10 միավորով 39-րդն է: Ավելի վաղ Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկի որակավորման փուլում վաստակել էր 336,48 միավոր և 12-րդ տեղով դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ բարելավել էր արդյունքը՝ վաստակելով 372,48 միավոր: Արդյունքում հայ մարզիկները զբաղեցրել էին 9-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր