211652_close_icon
views-count45286 դիտում article-date 17:36 22-07-2019

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Nissan-ն ու Ford Transit-ը, Nissan-ն էլ հայտնվել է ձորակում. ընտանիքի 4 անդամները, այդ թվում՝ 3-ամյա տղան, տեղափոխվել են հիվանդանոց.. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Առճիս գյուղի բնակիչ՝ 45-ամյա Գարեգին Միսկարյանի վարած Ford մակնիշի 26 UL 449 համարանիշի և Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Մարտուն Փաշիկյանի վարած Nissan մակնիշի 35 VN 785 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ը հայտնվել է ձորակում, իսկ Nissan-ի վարորդ Մ. Փաշիկյանը, նրա ուղևորները՝ համագյուղացիներ, 26-ամյա Հայկուհի Հարությունյանը, 3-ամյա Արեն Փաշիկյանը, 67-ամյա Մարինե Երկնափեշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Հ. Հարությունյանը և Ա. Փաշիկյանը առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել են տուն, իսկ վարորդ Մ. Փաշիկյանը և Մ. Երկնափեշյանը գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Հարությունյան Nissan-ի վարորդ Մ. Փաշիկյանի կինն է, Ա. Փաշիկյանը՝ նրա որդին, Մ. Երկնափեշյանը՝ զոքանչը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր