211652_close_icon
views-count2723 դիտում article-date 18:52 22-07-2019

Ավստրալիացի լողորդը հրաժարվել է չինացի չեմպիոնի հետ կանգնել պատվանդանին և սեղմել նրա ձեռքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարավկորեական Կվանջու քաղաքում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում խոշոր սկանդալ է տեղի ունեցել. ավստրալիացի լողորդ Մակ Հորթոնը, որը լողի ազատ ոճի 400 մետր տարածությունում 2-րդ տեղն էր զբաղեցրել, հրաժարվել է կանգնել պատվանդանին և լուսանկարվել չեմպիոն դարձած չինացի Սուն Յանի հետ, ինչպես նաև սեղմել նրա ձեռքը: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Սուն Յանը փետրվարին սեփական դոպինգ-փորձանմուշի սրվակը մուրճով կոտրել էր հենց դոպինգ-վերահսկիչ ծառայողների աչքի առջև: Լողի միջազգային ֆեդերացիան մարզիկի դեմ ոչ մի պատժամիջոց չի կիրառել, սակայն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը մտադիր է պատիժ սահմանել: Նախկինում արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկված չինացուն թույլ էին տվել մասնակցել ԱԱ-2019-ին, սակայն նրա գործը դեռ պետք է քննի Մարզական արբիտրաժային դատարանը: «Ավստրալիացի Հորթոնը կարող է դժգոհ լինել ինձանից, սակայն ես այստեղ երկիր եմ ներկայացնում: Նա կարող էր ինձ արհամարել որպես Սուն Յան, բայց ոչ՝ Չինաստանը, որը պետք է հարգել: Բայց ես շնորհակալություն եմ հայտնում նույնիսկ նրանց, ում այսօր ես դուր չեմ գալիս», ասել է չինացի լողորդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր