8638 դիտում
19:18 22-07-2019
Ռուս մենամարտիկը մարտը պարտվել է 12-րդ վայրկյանին՝ ստանալով ծանր վնասվածքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խառը մենամարտերի ռուսաստանցի մարզիկ Ալեքսեյ Օլեյնիկը ամերիկյան Սան-Անտոնիո քաղաքում տեղի ունեցած Բացարձակ մենամարտի առաջնությունում (UFC) նոկաուտով պարտվել է ամերիկացի Ուոլթ Հարիսին:
Օլեյնիկը նոկաուտի է ենթարկվել առաջին ռաունդի արդեն 12-րդ վայրկյանին: Նա ծնկի հարված է ընդունել դեմքին, որից հետո մարտը դադարեցվել է: 42-ամյա ռուս մարզիկին ռինգից դուրս են բերել օգնականները:
Ամերիկացու հաղթանակն իր արագությամբ դարձավ UFC-ի ծանր քաշային կարգում երրորդը, իսկ Օլեյնիկը կրեց իր 20-ամյա կարիերայի ամենաարագ պարտությունը:
Ծանր նոկաուտից հետո ռուսաստանցուն շտապ տեղափոխել են հիվանդանոց: Բուժզննումից հետո նրա աջ ոտքի երկու կոտրվածք է ախտորոշվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2613 դիտում
11:26 02-02-2021
Պետք չէ «լղոզել»՝ պարտվել է հե՛նց ժողովուրդը, պարտվել ենք մենք, պարտվել եմ ես․ «Առավոտ»
3814 դիտում
21:04 07-08-2020
Հոլանդացի հեծանվորդը հաղթել է «Տուր Լեհաստան»-ի հերթական փուլում՝ ստանալով ծանր վնասվածքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում