1540 դիտում
17:21 23-07-2019
Քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա. լուրերն իրականությանը չեն համապատասխանում. ՔԿԾ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակելուց հետո զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ այն մասին, թե իբր քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» է սկսվել, և քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ազատվում է նախկին կադրերից։
Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա, իսկ այդ մասին լուրերը մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։
Նշենք նաև, որ քրեակատարողական ծառայությունում, ինչպես և ցանկացած այլ մարմնում, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախկինում ևս իրականացվել են զբաղեցրած պաշտոններից ազատումներ, նոր նշանակումներ, ինչպես նաև՝ փոխատեղումներ։
Միաժամանակ հավելենք, որ ներկայումս քրեակատարողական ծառայությունում իրականացվող իրավակազմակերպական բարեփոխումների համատեքստում նույնպես, որպես բնականոն գործընթաց, ապահովվելու է համակարգի կադրային ռեսուրսի համապատասխանեցումը կառավարության ոլորտային քաղաքականության հիմնական գերակա ուղղություններով ներկայացվող համապատասխան պահանջներին, որի շրջանակներում, բնականաբար, կատարվելու են կադրային տեղաշարժի վերոհիշյալ գործընթացները, ինչն իր հերթին հանդիսանում է ցանկացած պետական մարմնի գործունեության բնականոն վիճակ և միտված է լինելու համակարգը համալրել բացառապես պահանջվող մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական և աշխատանքային ունակությունները բավարարող անձանցով, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերից ու դրսևորումներից զերծ կադրերով։
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1553 դիտում
17:59 18-06-2021
Քրեակատարողական ծառայողները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն. ՔԿԾ
1538 դիտում
15:08 01-12-2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայությունում իրականացվել է քաղաքացիների ընդունելություն
Այս բաժնից
415 դիտում
15:59 18-10-2024
Ստամբուլում «3+3»-ի շրջանակում կայացել է Միրզոյան-Արաղչի հանդիպումը
442 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են