12712 դիտում
19:29 23-07-2019
Պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել պետությանը 23.000.000 ՀՀ դրամ վնաս հասցնելու համար. yerevanpress.am
Yerevanpress-ին հայտնի է դարձել, որ Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի նախկին տնօրեն Մարինե Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասով՝4 դրվագ,179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 1 դրվագ և 308-րդ հոդվածի առաջին մասով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ըստ [url=https://https://yerevanpress.am/12095.html?fbclid=IwAR1UDwa-QghVKbf4n5vOYYfRiZ74zup3Q-lYSTECcYUlRRXSxBh9Oo9Id1g]Yerevanpress[/url]-ի տեղեկությունների, վերջինս հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական և այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը դիտավորությամբ ծառայության շահերին հակառակ օգտագործելով չի կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր լիազորություններն ու պարտականությունները, այլև նախաձեռնել և իրականացրել է պետական կառավարման ապարատի շահերին հակասող գործողություններ, որով էական վնաս է պատճառել պետության և քաղաքացիների օրինական շահերին, ինչպես նաև հեղինակազրկել է կառավարման ապարատը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://yerevanpress.am/12095.html?fbclid=IwAR1UDwa-QghVKbf4n5vOYYfRiZ74zup3Q-lYSTECcYUlRRXSxBh9Oo9Id1g]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4679 դիտում
19:03 15-01-2019
Արտամետ համայնքի ղեկավարը պետությանը 6.5 մլն դրամի վնաս է պատճառել. նրան մեղադրանք է առաջադրվել
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»