28811 դիտում
20:35 23-07-2019
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Opel-ը բախվել է ձիուն, այնուհետև՝ ВАЗ 2112-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, Nissan-ն էլ բախումից խուսափելու համար հարվածել է ծառերին. կա վիրավոր. ձին տեղում սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Ա. Ն.-ն Երևան-Սևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, իր վարած Opel Zafira մակնիշի 34 CF 363 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում գտնվող ձիուն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձիուն բախվելուց հետո Հրազդան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գ. Ա.-ն իր վարած ВАЗ 2112 մակնիշի 89 MM 089 համարանիշի ավտոմեքենայով ևս բախվել է ձիուն և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով Գ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ այդ պահին 51-ամյա Ա. Մ.-ն իր վարած Nissan մակնիշի 90 TՏ 808 համարանիշի ավտոմեքենայով բախումից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հարվածների հետևանքով ձին տեղում սատկել է։
Ոստիկանությունը պարզում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+