1482 դիտում
14:22 24-07-2019
Շահագործման է հանձնվել Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ճանապարհահատվածը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր փոխնախարար Բագրատ Բադալյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ Արագածոտնի մարզում ծանոթացել է շահագործման հանձնված Մ1 – Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի 11.32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների որակին: Ճանապարհատվածի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2018 թ. մարտին, շահագործման է հանձնվել այս տարվա հուլիսին` 1 տարի երաշխիքով: Աշխատանքներն իրականացվել են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում գտնվող շուրջ 11.4 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածն անցնում է Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար համայնքներով՝ դրանք կապելով Մ1 միջպետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ: Վերականգնված ճանապարհից կօգտվեն նաև Ակունք և Գառնահովիտ համայնքները:
Նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է վերանորոգված ճանապարհատվածներում, տեղում ծանոթացել շինաշխատանքների որակին և պատասխանատուների հետ քննարկել վերականգման աշխատանքներին վերաբերող հարցեր: Նախարարը կարևորել է շահագործումից հետո ճանապարհին խնամքով վերաբերվելու և այն պահպանելու անհրաժեշտությունը:
Նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ոսկեթաս համայնքում, որտեղ նույնպես ծանոթացել է ավարտված աշխատանքներին: Փոխնախարար Բագրատ Բադալյանի տեղեկացմամբ՝ Ոսկեթասի դպրոցի մոտով անցնող ճանապարհահատվածի վրա ձեռնարկվել են երթևեկության անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ: Դպրոցի ղեկավարությունն իր գոհունակությունն է արտահայտել ճանապարհի որակի կապակցությամբ:
Ընդհանուր առմամբ, Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար վերականգնված ճանապարհատվածում իրականացվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, իջատեղերի և մուտքերի, կողնակների կառուցման աշխատանքներ, ճանապարհային նշանների և անվտանգության էլեմենտների տեղադրում, գծանշում, գյուղտեխնիկայի անցումների կառուցում 4 տեղում: Կարմրաշեն և Ոսկեթաս համայնքներում փոխարինվել են գոյություն ունեցող քայքայված խմելու ջրագծերը:
Նմանատիպ նյութեր
6743 դիտում
16:38 20-02-2017
Կարմրաշեն, Ոսկեթաս և Զովասար գյուղերը կապող ճանապարհը կհիմնանորոգվի
13707 դիտում
12:01 10-05-2018
Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գուղական համայնքների ճանապարհները վերականգնվում են նոր տեխնոլոգիայով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
933 դիտում
16:14 22-09-2014
Շահագործման է հանձնվել Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»