211652_close_icon
views-count1515 դիտում article-date 21:53 24-07-2019

Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության առանցքային ուղղությունները

Հուլիսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական թեման ՎԶԵԲ-ի 2019-2024 թթ. երկրի ռազմավարության նախնական տարբերակի քննարկումն էր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա 5-ամյա ժամանակահատվածում երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, Դմիտրի Գվինդաձեն փոխվարչապետին ներկայացրեց Բանկի կողմից մասնավոր ու հանրային հատվածում աջակցության շրջանակը, ծավալն ու գործիքները: ՎԶԵԲ հետ համագործակցության առանցքային ուղղություններ են լինելու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը, կառավարման բարելավումը և գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությունը, ինչպես նաև՝ կայուն ենթակառուցվածքների զարգացումը: Փոխվարչապետը կարևորեց նշված ուղղություններով Բանկի հետ փոխգործակցությունը և, հատկապես, կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը:

Նմանատիպ նյութեր