1477 դիտում
22:45 24-07-2019
Առողջապահության նախարարությունը մշակել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի հնգամյա ծրագիր
ՀՀ առողջապահության նախարարությունը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) դեմ պայքարի ռազմավարության ծրագիր է մշակել: Ինչպես տեղեկացնում է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը:
«ԹՔՕՀ դեմ պայքարի խնդիրներն են. Հայաստանում ԹՔՕՀ վերաբերյալ վիճակագրական տվյալների բացակայությունը, հիվանդության զարգացման պատճառագիտության մեջ ծխախոտի օգտագործման և շրջակա միջավայրի օդի աղտոտվածության մեծ նշանակությունը, ՀՀ-ում ԹՔՕՀ դեմ պայքարի ուղեցույցների և գործելակարգերի բացակայությունը, բուժական գործընթացում առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային մասնագետների ոչ լիարժեք համակցված գործունեությունը, հասարակության ցածր տեղեկացվածությունը ԹՔՕՀ ռիսկի գործոնների և վաղ ախտանիշների վերաբերյալ»,- նշված է նախագծում:
«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակի բուժօգնության որակի բարձրացումը, ծխախոտի օգտագործման և օդի աղտոտվածության հետ կապված հիվանդացության նվազեցումը, պացիենտների առողջության և կյանքի որակի բարելավումը, հաշմանդամության և մահացության նվազեցումը, բուժման ինտեգրացված մոդելի ներդրումը, ԹՔՕՀ սրացումների և հոսպիտալացման թվի նվազեցումը:
«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության կողմից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
646 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից