211652_close_icon
views-count3312 դիտում article-date 21:15 25-07-2019

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով եղել է Բյուրեղավան համայնքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Բյուրեղավան խոշորացված համայնքում էր: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ Գևորգ Լոռեցյանի և Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է Բյուրեղավան համայնքի մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ ձյուդո, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ սպորտաձևերով մարզվում են 6-16 տարեկան շուրջ 365 մարզիկներ: Մարզպետը պատասխանատուների հետ զրուցել է ծրագրերի ու խնդիրների մասին: Նշենք, որ մարզադպրոցի հարևանությամբ գործող Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցի տարածքին կից (նախկին թիվ 3 դպրոց) չօգտագործվող մի հատված պլանավորված է տեղափոխել մարզադպրոցի հաշվեկշիռ , իսկ արդեն 2020 թվականի պետական բյուջեով կդիտարկվի մարզադպրոցի՝ մարզական գույքով զինելու տարբերակով շենքի հիմնանորոգում: Հաջորդիվ մարզպետն այցելել է Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա, որի առաջին հարկում 2019 թվականի կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվել են թվային հետազոտության սենյակի կառուցման և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ: Մարզպետը շրջել է տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր