211652_close_icon
views-count1556 դիտում article-date 10:28 29-07-2019

Սողանքի զոհերի թիվը Չինաստանի հարավ-արևմուտքում հասել է 38-ի

Չինաստանի հարավարեւմտյան Գույչժոու նահանգում սողանքից զոհերի թիվը հասել է 38-ի, եւս 13 մարդ համարվում է անհետ կորած, երկուշաբթի տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Ավելի վաղ տեղեկացվել էր 26 զոհի եւ 25 անհետ կորածի մասին։ Սողանքը տեղի է ունեցել անցած երեքշաբթի, Լյուպանշույ օկրուգի Շույչեն գավառում, ժամը 21.20-ին։ Այն վնասել է 23 տնային տնտեսություն, ընդ որում՝ ավելի քան 20 շինություն, ներառյալ բնակելի տներ, լրիվ թաղվել են հողի տակ։ Որոնումները չեն դադարել հանգստյան օրերին։ Երկուշաբթի առավոտվա դրությամբ հիվանդանոցներում դեռ 11 մարդ կա, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում են հրշեջները, փրկարարները, զինվորականները, ոստիկանությունը, կամավորականներ, ներգրավված են խուզարկու շներ։

Նմանատիպ նյութեր