211652_close_icon
views-count21405 դիտում article-date 12:24 29-07-2019

ՌԴ-ում ՀՀ-ից մեկնած և Օմսկ ուղևորվող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, կա 1 զոհ, 6 տուժած

Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում մինիվենն ու մարդատար ավտոմեքենան իրար են բախվել, գրում է [url=http://www.interfax-russia.ru/Ural/print.asp?id=1050652&sec=1672&type=news&fbclid=IwAR1xhbUn4fUKdM5NTAaGG9p07L47XxeMzCaq7mN2ekEKw3aB1tHF5_f2alk]«Ինտերֆաքս»[/url] գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Իշիմ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում: «Բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան»,- ասված է ՌԴ պետավտոտեսչության մարզային վարչության հայտարարության մեջ: Վթարի հետևանքով 1 կին է մահացել, 6 մարդ տուժել է: Տուժածների թվում 15-ամյա դեռահաս կա: Տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալներով, Renault Logan-ը վարած կինն է ողբերգության մեղավորը: Նա անզգուշորեն է վարել մեքենան և բախվել միկրոավտոբուսին: Վթարի հետեւանքով Renault Logan ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Իր մեքենայի մեջ գտնվող 3 ուղևորները, ինչպես նաև Հայաստանից միկրոավտոբուսի վարորդը և 2 ուղևորները բժշկական օգնության կարիք ունեին:

Նմանատիպ նյութեր