211652_close_icon
views-count1881 դիտում article-date 13:30 29-07-2019

Միջուկային գործարքի շուրջը Վիեննայում հանդիպումը ապագայի ոչ մի երաշխիքներ չտվեց. Իրանի ԱԳՆ

Իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ պլանի, ԳՀՀՊ) կատարման համատեղ հանձնաժողովի հանդիպումը, որը հուլիսի 28-ին կայացել է Վիեննայում, Իրանին իր շահերի պահպանման ոչ մի երաշխիք չի տվել: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ «Երեկվա հանդիպումը Վիեննայում մեզ ԳՀՀՊ-ի ապագայի ոչ մի կարգի երաշխիքներ չտվեց,- մեջբերում է Մուսավիի խոսքը [url=http://www.almayadeen.net/]Al Mayadeen[/url] հեռուստաալիքը:- Մենք մեր հետագա քայլերը կորոշենք (ԳՀՀՊ-ի երաշխավոր երկրների) առաջիկա նախարարական հանդիպումից հետո»: Մուսավին հավելել է, որ Իրանը վստահ չԷ ԳՀՀՊ-ի պահմանման եվոպական ջանքերի արդյունավետության հարցում: Նրա խոսքով՝ Թեհրանը կպահանջի Իրանի հետ հաշվարկների INSTEX եվրոպական մեխանիզմի գործարկում և նորմալ գործառում: ԵՄ-ն Իրանի հետ հաշվարկների INSTEX մեխանիզմի մասին հայտարարել է միջուկային գործարքի շուրջը քաղաքական տնօրենների մակարդակով նախորդ հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր