51684 դիտում
19:26 29-07-2019
Ողբերգական դեպք Երևանում. Աղի լճում լողալիս ջրահեղձ է եղել 78-ամյա քաղաքացին. դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. կա վարկած՝ նա հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 29-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Էրեբունի վարչական շրջանում ժողովրդին հայտնի «Աղի լիճ», որտեղ հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի և ավագ քննիչ Գրիգոր Մղդեսյանի գլխավորությամբ։ Geneve
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի բնակիչ՝ 78-ամյա Հուսիկ Մ-ն է, ով լողալիս ջրահեղձ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Հուսիկ Մ-ն լողալիս սրտի կաթված է ստացել։
Ավագ քննիչ Գ.Մղդեսյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
3773 դիտում
13:56 20-01-2020
Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե