Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 58-ամյա վարորդը Газ 66-ով բախվել է 25-ամյա վարորդի BMW-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Արկադի Մ-ն իր վարած Газ 66 մակնիշի 28 ՏՕ 983 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գևորգ Ա-ի վարած BMW մակնիշի 35 QV 734 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ա-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարաել է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի