6354 դիտում
18:56 02-08-2019
Նիկոլ Փաշինյանը ՀՀ թավշյա հեղափոխությունը համեմատեց ստարտափի հետ
Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնացնում է ստարտափի հետ: «[url=https://armenpress.am/arm/news/983740.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 2-ին Փաշինյանը հայտնեց «Sevan Startup Summit»-ի մասնակիցների հետ զրույցում:
«Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի շատ լավ գաղափար, բայց չունի փող, չունի ֆինանսական միջոցներ, երբեմն չունի գրասենյակ, բայց ունի գաղափար, և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ, և պոտենցիալ ներդրողները աջակցում են այդ գաղափարի իրագործմանը` հավատալով դրա հաղթանակին, և, իհարկե, այդ հաղթանակից իրենց մասնաբաժինն ունենալու հեռանկարով: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, նրանք ներկայացրին հանրությանը այդ գաղափարը, կարողացան համոզել այդ գաղափարի կարևորության և հաղթելու հեռանկարի մեջ, և ամբողջ հայությունը ցանկացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման մեջ, և որպես արդյունք այսօր ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար:
«Ընդհանրապես ստարտափ գաղափարն օգտագործվում է տեխնոլոգիական ոլորտի համար, բայց մեզ համար շատ կարևոր է ժամանակակից Հայաստանում այդ գաղափարի ընդգրկումը որոշակիորեն ընդլայնել, և այն տարածել քաղաքականության վրա, այն տարածել ընդհանրապես հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
1771 դիտում
19:02 11-04-2019
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի բացմանը
7020 դիտում
19:40 02-08-2019
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ստարտափի գաղափարով հաջողության հասնելու ճանապարհը
1641 դիտում
15:41 09-05-2019
Թավշյա հեղափոխությունը համարում եմ հաղթանակ, բայց դա չեմ համեմատի այս հաղթանակների հետ. Նաիրա Զոհրաբյան
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»