1577 դիտում
14:20 03-08-2019
Հայ–ադրբեջանական շփման գծում պարբերաբար միջադեպեր գրանցվում են. ԶՈւ ԳՇ պետ․ News.am
Հայ–ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով հայ–ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության մասին։ Նա նշեց, որ վերջին 2 օրերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել։ Գրում է [url=https://news.am/arm/news/527077.html]News.am[/url]-ը։
Հարցին՝ հայկական կողմից ինչ պատասխան է լինում այս միջադեպերին, Դավթյանը պատասխանեց. «Ոչ պակաս, քան համարժեք»։
Դիտարկմանը, որ նախկինում արցախա–ադրբեջանական շփման գծում էին նման միջադեպեր գրանցվում, վերջին շրջանում նաեւ հայ–ադրբեջանական սահմանին, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Արցախյան հատվածում արցախյան կողմը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, թվերով ներկայացնում է իրավիճակը, հայ–ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են, ուղղակի վերջին միջադեպերից զոհեր ու վիրավորներ չենք ունեցել, դրա համար արձագանքում որպես այդպիսին չի եղել, ցավոք սրտի ունեցանք զոհ եւ վիրավոր, որի արձագանքը բնականաբար ավելի մեծ էր»։
Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/527077.html]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
2168 դիտում
19:13 06-03-2021
Հայ-ադրբեջանական շփման գծում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
2314 դիտում
20:18 29-03-2021
Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ
1668 դիտում
18:02 29-01-2021
Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով սահմանային միջադեպեր չեն եղել. ՊՆ
Այս բաժնից
916 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան