211652_close_icon
views-count3697 դիտում article-date 15:10 05-08-2019

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ է նշանակվել Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը: Տեղեկացնում է Գեղարքունյաց թեմի առաջնորդարանը։ Օգոստոսի 4-ին Գեղարքունյաց թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների գրասենյակի ղեկավար Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և Տավուշի թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը ներկայացվեց թեմի հոգևոր դասին և հավատացյալներին՝ ստանալով առաջնորդական գավազանը:

Նմանատիպ նյութեր