2274 դիտում
21:27 06-08-2019
Սևան թափվող 5 գետ աղտոտված է կենսածին նյութերով
Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգ է իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարը հայտնում է, որ Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետ, Ծակքար, Շողվագ, Մասրիկ և Արգիճի գետերը:
«Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաև գյուղատնտեսական հոսքաջրերը: Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն»,- գրել է նախարարը:
[img]https://st0.shamshyan.com/editor/0660548001565108226776997.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1355 դիտում
12:11 15-08-2015
Տյանցզինում քիմիական նյութերով աղտոտված օդի պատճառով բնակիչների տարհանում է սկսվել
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»