211652_close_icon
views-count2269 դիտում article-date 14:57 14-08-2019

«Բարսան» Նեյմարի հարցով բանակցություններում առաջ է գնացել. գործարքում կներառեն Կոուտինյոյին և Ռակիտիչին

«Բարսելոնան» շարունակում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու աշխատանքները: Երեկ կողմերը բանակցություններ են վարել: Կատալոնական ակումբի տնօրեն Էրիկ Աբիդալն ու փոխնախագահ Խավիեր Բորդասը Ֆրանսիայում հանդիպում են ունեցել փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ: Համաձայնություն դեռ չկա, սակայն բանակցությունները շարունակվում են և առաջադիմություն կա արդեն: Ի սկզբանե ՊՍԺ-ն 27-ամյա հարձակվողի համար պահանջում էր 100 միլիոն եվրո, Ֆիլիպե Կոուտինյոյին, Նելսոն Սեմեդուին և ևս մեկ ֆուտբոլիստի: Այս առաջարկը կատալոնացիներին չէր բավարարել: Ներկա պահին առավել իրատեսական տարբերակ է գործարքում ներառել Կոուտինյոյին, ինչպես նաև՝ Իվան Ռակիտիչին: Եթե արտառոց ոչինչ չպատահի, ապա հենց այդ խաղացողները կմեկնեն ՊՍԺ՝ Նեյմարի փոխարեն: Ակումբները դեռ տարաձայնություններ ունեն, թե որքան «Բարսան» պետք է վճարի բրազիլացու համար: Փարիզցիները պահանջում են 100 մլն եվրո, կատալոնացիները համաձայն են վճարել 50 մլն: ՊՍԺ-ի ղեկավարությունը խիստ շահագրգռված է, որպեսզի Նեյմարի տրանսֆերի հարցը հնարավորինս շուտ լուծվի:

Նմանատիպ նյութեր